Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը դիտարկում է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտելու տարբերակը։
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, 34-ամյա գերմանացին ծրագրում է կարիերան ավարտել 2025 թվականի ամռանը, երբ ավարտվի նրա գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ։
Հաղորդվում է, որ «Բավարիան» կփորձի ակումբում պահել Մյուլերին՝ նրան համապատասխան պաշտոն առաջարկելով։
Թոմաս Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից։
Գերմանիայի հավաքականի կազմում Մյուլերը դարձել է Աշխարհի առաջնության հաղթող և բրոնզե մեդալակիր, ինչպես նաև երկու անգամ նվաճել է բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում։
























































