Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում իր առաջին մրցաշրջանում ոչ մի ներքին գավաթ չնվաճեց:
Այսօր՝ «Բայերը» ժամանակից շուտ դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ Բունդեսլիգայի 29-րդ տուրում հաղթելով Բրեմենի «Վերդերին» (5:0): «Բավարիան» մրցաշարային աղյուսակում հետ է մնում 16 միավորով:
Այսպիսով, «Բավարիայի» կազմում իր առաջին մրցաշրջանում Քեյնը ոչ մի ներքին գավաթ չնվաճեց։ Անցյալ նոյեմբերին մյունխենցիները դուրս մնացին Գերմանիայի գավաթից՝ պարտվելով «Սաարբրյուկենին» (1:2)։ Քեյնն այդ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին: Գերմանիայի Սուպերգավաթի խաղում, որում հարձակվողը նորամուտը նշեց «Բավարիայի» կազմում, մյունխենյան թիմը 0։3 հաշվով պարտվեց «Լայպցիգին»։
Նշենք, որ անգլիացին իր կարիերայի ընթացքում երբեք տիտղոս չի նվաճել:
Մյունխենյան թիմը Չեմպիոնների լիգայում շարունակում է պայքարը․ քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Արսենալի» հետ։
Հարի Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին՝ «Տոտենհեմից»:
























































