Լևերկուզենի «Բայերն» այսօր կարող է վաղաժամ դառնալ Գերմանիայի չեմպիոն, եթե հաղթի 29-րդ տուրի «Վերդերի» հետ կայանալիք խաղում։
Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի 19։30-ին։ Հատկանշական է, որ Ալոնսոյի թիմը չեմպիոնությունը կարող է գրանցել սեփական հարկի տակ, քանի որ հանդիպումը կկայանա Լևերկուզենում։
Գերմանիայի առաջնության 28 տուրից հետո «Բայերը» վաստակել է 76 միավոր և առաջին տեղում է։ «Բավարիան», Բունդեսլիգայի 29 խաղերից հետո, վաստակել է 63 միավոր և երկրորդ տեղում է։
«Բայերն» առաջին անգամ կարող է դառնալ Բունդեսլիգայի չեմպիոն։ Թիմը մինչ այժմ 5 անգամ դարձել է փոխչեմպիոն, մեկ անգամ Գերմանիայի գավաթակիր։
























































