Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ գործում է մինչև 2028 թվականը։
Պայմանագրում առկա է կետ, ըստ որի նրա տրանսֆերը կարող են գնել 40 միլիոն եվրոյով, եթե այդ կետն ակտիվացվի մինչև Եվրո 2024-ի մեկնարկը։
Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բավարիայի» հետ։
Ֆրիմպոնգը դարձել է Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ 2021 թվականի հունվարին, երբ «Սելթիկից» 11 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Բունդեսլիգա: Ընթացիկ մրցաշրջանում նա 37 խաղում դարձել է 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
























































