«Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին Գերմանիայի 2023/2024 առաջնությունում իր 25-րդ գոլը խփեց՝ Բունդեսլիգայի 29-րդ տուրի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ խաղում (3-0):
Սա «Շտուտգարտի» պատմության լավագույն ցուցանիշն է Բունդեսլիգայում մեկ մրցաշրջանում մեկ ֆուտբոլիստի խփած գոլերի քանակով:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Գոմեսին, ով 2008/2009 թվականներին Գերմանիայի առաջնությունում դարձել էր 24 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ 28-ամյա Գուիրասին Գերմանիայի առաջնության ռմբարկուական մրցավազքում ներկայումս զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Հարի Քեյնն է՝ 32 գոլով։
























































