«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն նշել է, որ այս պահին հաճախ չի մտածում մյունխենյան ակումբում իր ապագայի մասին, ինչպես նաև խոսել է թիմի ղեկավարության հետ բանակցությունների առաջընթացի մասին։
«Իմ ապագա՞ն․․․ Դա կախված է մի քանի գործոններից։ Բայց հիմա ես այդ մասին շատ չեմ մտածում։
Մենք բանակցություններ ենք վարում ակումբի ղեկավարության հետ։ Միգուցե դրանք ավելի ինտենսիվ կդառնան առաջիկա շաբաթների ընթացքում»,- Սանեին մեջբերում է Bayern & Germany-ն։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։