Թոմաս Տուխելը նշել է, որ «Բավարիան» կատարել է նվազագույն առաջադրանքը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Մյունխենյան ակումբը մրցաշարի քառորդ եզրափակիչում կխաղա «Արսենալի» հետ։ 1/8 եզրափակիչ փուլում գերմանական թիմը հաղթահարել էր «Լացիոյի» արգելքը։
«Այս մրցաշրջանում մենք լավ ենք հանդես գալիս Չեմպիոնների լիգայում։ Մենք հասել ենք նվազագույն նպատակին․ քիչ թիմեր կարող են դուրս գալ քառորդ եզրափակիչ։
Հիմա բախտից շատ բան է կախված։ Երբեմն մեկ մրցավարի որոշումը կարող է ազդել նման դիմակայությունների ելքի վրա:
Մենք ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ։ Դա անելու համար մենք պետք է երկու հիանալի հանդիպում անցկացնենք»,- «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։