Անգլիական «Ասթոն Վիլլայի» ու «Քարդիֆ Սիթիի» նախկին կիսպաշտպան Պիտեր Ուիթինգեմը մահացել է: Խաղացողը վնասել է գլուխը՝ պանդոկում ընկնելու հետևանքով:
35-ամյա խաղացողը ընկնելուց հետո մեկ շաբաթ անց է կացրել հիվանդանոցում, սակայն այդպես էլ գիտակցության չի եկել:
Ուիթինգեմը Քարդիֆի կազմում մասնակցել է 459 խաղի՝ դառնալով 98 գոլի հեղինակ: Խաղացել է նաև Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում: Նա կարիերան ավարտել էր 2018 թ-ին: