Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի խաղում «Ունիոն Բեռլինը» սեփական հարկի տակ ընդունել է Լևերկուզենի «Բայերին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 1։0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման միակ գոլը 45+8-րդ րոպեին խփել է «Բայերի» 20-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը՝ 11-մետրանոցից գրավելով տանտերերի դարպասը։ Նշենք, որ պաշտպան Ռոբին Գոսենսի հեռացումից հետո դաշտի տերերը 45+3 րոպեից խաղում էին տասը հոգով:
Գերմանիայի առաջնության 28 տուրից հետո «Ունիոն Բեռլինը» վաստակել է 29 միավոր և զբաղեցնում է 12-րդ տեղը։ Իր հերթին Բունդեսլիգայի նույնքան խաղերից հետո «Բայերը» վաստակել է 76 միավոր և առաջին տեղում է։