Դիտմար Համանը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոuն կարող է դառնալ «Բավարիայի» մարզիչը։
— Ժոզե Մոուրինյուն կարո՞ղ է լուծում լինել «Բավարիայի» համար մինչև մրցաշրջանի ավարտը:
«Դուք տեսաք դա (Դորտմունդից կրած պարտությունը), ուստի պետք է լրջորեն մտածել այն մասին, թե արդյոք ցանկանում եք մարզիչ բերել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Ազատ մարզիչները շատ են շուկայում:
Ես մտածում եմ Մոուրինյուի մասին։ Նրա մասին կարող եք մտածել ինչ ուզում եք, բայց, օրինակ, «Չելսիում» խաղացողները սիրում էին նրան։ Նա նաև հիանալի մասնագետ է»,- ասել է «Բավարիայի» նախկին խաղացողը:
Համանը նշել է նաև, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, Մոուրինյուի հետ համագործակցությունը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։
«Վերջին շրջանում երկու, երեք կամ հինգ տարվա պայմանագրերը չեն գործում: Թիմը պետք է որոշակի թափ հաղորդի, քանի որ «Բորուսիայի» դեմ հանդիպումը տհաճ բացահայտում էր»,- ավելացրել է գերմանացին: