«Բավարիայի» տնօրեն Մաքս Էբերլը խոսել է Խաբի Ալոնսոյի մասին, որը որոշել է մնալ «Բայերում»։
«Խաբին արժանի մարդ է։ Ես նրա հետ ծանոթացել եմ, երբ աշխատում էի «Գլադբախում» և բանակցում նրա հետ, իսկ հետո նա գլխավորեց « Ռեալ Սոսյեդադը»: Հետևաբար, ինձ համար ակնհայտ էր, որ նա չի հեռանա Լևերկուզենից»,- ասել է «Բավարիայի» սպորտային տնօրենը։
42-ամյա Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Իսպանացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ մասնագետի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը» և «Բավարիան»։