Այսօր՝ մարտի 30-ին, Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրի խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվել է Դորտմունդի «Բորուսիային»։ Այսպիսով, Գերմանիայի չեմպիոն դառնալու համար «Բայերին» բավարար է ընդամենը երեք հաղթանակ տանել մնացած յոթ հանդիպումներում:
«Բայերն» իր հերթին այսօր 2։1 հաշվով հաղթել է «Հոֆենհայմին»՝ չնայած թիմը մոտ էր մրցաշրջանում իր առաջին պարտությանը։ Կիսապաշտպան Ռոբերտ Անդրիչի ջանքերով «Բայերին» հաջողվել է նախ հավասարեցնել հաշիվը միայն 88-րդ րոպեին։ Ապա հարձակվող Պատրիկ Շիկը 90+1-ին րոպեին դարձավ գոլի հեղինակ ու հաղթանակ պարգևեց իր թիմին։ «Բայերի» անպարտելի շարքը բոլոր մրցաշարերում կազմում է 39 հանդիպում:
«Բայերը» գլխավորում է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը։ Թիմը 27 հանդիպումից հետո վաստակել է 73 միավոր։ «Բավարիան» 60 միավորով երկրորդ տեղում է: