«Արսենալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսի ծառայություններով: Այս մասին հայտնում է Bild-ը։ Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Լայպցիգում»:
Քանի որ Կիլիան Մբապեն այս ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ՊՍԺ-ից, փարիզյան ակումբից ցանկանում է ամեն ինչ անել հոլանդացուն պահելու համար:
Այս մրցաշրջանում Սիմոնսը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում խփել է 9 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։