Լևերկուզենի «Բայերի» 20-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Այս պահին ես կենտրոնացած եմ ազգային հավաքականի վրա։ Հետո ես դեռ շատ ծրագրեր ունեմ «Բայերի» հետ կապված: Ես չգիտեմ, թե ինչ է անելու Խաբի Ալոնսոն հետո, բայց իմ ապագան պարզ է»,- Վիրցի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ 20-ամյա խաղացողի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
























































