«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության ոլորտում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արքայական ակումբի ներկայացուցիչները դեռ չեն կապվել «Լիվերպուլի» ղեկավարության հետ։ Անգլիական ակումբի պայմանագիրը 25-ամյա անգլիացու հետ ավարտվում է 2025 թվականի հունիսին։
Տրենտը «Լիվերպուլի» սան է, ով «Էնֆիլդում» խաղում է 2016 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը մերսիսայդցիների կազմում խփել է երկու գոլ և կատարել տասը գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում: