Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Յուլիան Շուստերը կստանձնի «Ֆրայբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
38-ամյա մասնագետի համար սա մարզչական առաջին փորձը կլինի։
Կիսապաշտպանն իր խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ֆրայբուրգում»: Նա ակումբի կազմում անցկացրել է 242 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։
Գերմանիայի առաջնության 26 տուրից հետո «Ֆրայբուրգը» 33 միավորով 9-րդ տեղում է։ Այժմ թիմը գլխավորում է 58-ամյա Քրիստիան Շտրայխը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից։