Մադրիդի «Ռեալը» հետևում է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական թիմի հետ ավարտվում է 2025 թվականին։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի ակումբներ։ Նշվում է, որ կողմերը չեն բանակցում պայմանագիրը երկարաձգելու հարցում։
Հաղորդվում է, որ մադրիդյան ակումբը ևս դեռ չի սկսել բանակցությունները «Լիվերպուլի» և անձամբ պաշտպանի հետ։