«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը հաստատել է մյունխենյան ակումբի հետաքրքրությունը Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նկատմամբ։
«Այս ընթացքում նա ապացուցել է, որ կարող է լինել մեծ ակումբի մարզիչ։ Նրա համար մղվող դժվար մրցակցությունը հաղթելը դժվար կլինի, քանի որ դրա վրա աշխատում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Ռեալը», «Բայերը» և «Բավարիան»:
Դժվար թե գտնվի համապատասխան մարզիչ, ով ներկայումս գործազուրկ է։ Ավելի շուտ, նման մարզիչները ինչ-որ տեղ պայմանագրով են աշխատում ու, թերեւս, մեծ հաջողությունների են հասնում։ Նրանց այնքան էլ հեշտ չէ համոզել, որ «Բավարիան» էտալոն է»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Ran-ը։