«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոստովանել է, որ երջանիկ է այս պահին թիմում լինելու համար։
«Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից ակումբում և զգում եմ, որ այն ինձ մարտահրավեր է նետում: Մենք այժմ զբաղված, բայց հիանալի ճանապարհորդության մեջ ենք այստեղ՝ Լևերկուզենում, և ես փորձում եմ անել հնարավոր ամեն բան՝ իմ խաղացողներին հաջորդ հանդիպմանը նախապատրաստելու համար», — Ալոնսոյի խոսքն է մեջբերel Liverpool Echo-ն։
Ալոնսոն գլխավորել է Լևերկուզենի «Բայերը» 2022 թվականի հոկտեմբերին։ Ակումբն այս պահին 26 խաղից հետո 70 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը:
























































