Բունդեսլիգայի 26-րդ տուրի խաղում «Բայերը» հյուրընկալվելիս հաղթեց «Ֆրայբուրգին» 3:2 հաշվով։
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Ֆլորիան Վիրցը, Ադամ Հլոժեկը և Պատրիկ Շիկը։ Տանտերերի կազմում աչքի ընկան Ռիցու Դոանը և Յանիկ Կեյտելը։
«Բայերը» վաստակեց 70 միավոր և շարունակում է գլխավորել Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Այս մրցաշրջանում թիմը ոչ մի պարտություն չի կրել։ «Ֆրայբուրգը» 33 միավորով 9-րդ տեղում է։