Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը կարծում է, որ «Ռեալը» բավարար քայլեր չի ձեռնարկում ռասիզմի դեմ իր պայքարին աջակցելու և իրեն պաշտպանելու համար, երբ իր նկատմամբ ռասիստական վարքագիծ է դրսևորվում: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսը կարծում է, որ «Ռեալը» պետք է ավելի արագ արձագանքեր տեսանյութին, որտեղ «Ատլետիկոյի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ինտերի» հետ խաղից առաջ «շիմպանզե» էին վանկարկում։ Ֆուտբոլիստին դուր չի եկել, որ «Ռեալը» համապատասխան բողոք է ներկայացրել դատախազություն միայն Լա Լիգայի բողոքից հետո։
Բացի այդ, բրազիլացի ֆուտբոլիստն առաջվա պես դժգոհ է ակումբից այն պատճառով, որ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղից առաջ (2:2) մադրիդցիներն իրենց սոցցանցում Վինիսիուսի հետ լուսանկար են հրապարակել. որի ներքևում տեղադրված է եղել Vini Vici խմբի լոգոտիպը՝ ոգեշնչված մարդու` կապիկից ստեղծվելու տեսությունից:
























































