Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները, որտեղ իր թիմը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»։
«Զույգի ֆավորի՞տը. Ամեն մեկն իր կարծիքն ունի։ Անձամբ ինձ համար թիմերը հավասար հնարավորություններ ունենք, և ֆավորիտ չկա։ Ռևանշ չի լինի. Սա կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն է, ոչ ավելին (նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 4։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին» — խմբ.)։
Մեզ չի հետաքրքրում, որ պատասխան հանդիպումը արտագնա կլինի. Սա բարդ մրցակից է, բայց քառորդ եզրափակչում այլ կերպ լինել չի կարող։ Եթե ցանկանում եք հաղթել մրցաշարում, ապա պետք է հաղթեք լավագույններին: Միգուցե «Մանչեսթեր Սիթին» ավելի լավն է, բայց մենք պետք է դա տեսնենք խաղադաշտում: Եթե ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա պետք է հաղթենք «Սիթիին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը կկայանա Մադրիդում ապրիլի 9-ին, պատասխան խաղը կկայանա Մանչեսթերում ապրիլի 16-ին։