Արգենտինայի հավաքականը գերմանական Adidas ընկերության հետ ներկայացրել է նոր մարզաշապիկները, որոնք ոգեշնչված են 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում թիմի հաղթանակով:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության վճռորոշ խաղում արգենտինացիները 11 մետրանոց հարվածաշարում հաղթել են Ֆրանսիային (3:3, 11-մետրանոցներ՝ 4:2):
Տնային հանդերձանքը պատրաստված է ավանդական կապույտ և սպիտակ գույներով: Հյուրերի մարզահագուստը կապույտ է՝ բաց կապույտ ներդիրներով, որոնք խորհրդանշում են մարզադաշտերի երկրպագուների դրոշները:
Նշենք, որ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականը երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում՝ 1978, 1986 և 2022 թվականներին։ Թիմը նաև 11 անգամ հաղթել է Ամերիկայի գավաթում, որոնցից վերջինը՝ 2021 թվականին։