«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է կատալոնական թիմի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը։
«Շատ ուրախ եմ։ Մենք հիանալի խաղացինք, լավ հանդիպում անցկացրինք։ Թիմը տվեց ամեն ինչ. Մենք գերիշխում էինք շատ պահերում։ Ես շատ հպարտ եմ թիմով:
Մեզ անհրաժեշտ էր մի քայլ առաջ գնալ, և դա հենց այն է, ինչ արեցինք: Չորս տարի անց մենք հասանք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։ Ժամանակն է վայելել։ Բազմաթիվ անարդար քննադատություններ ստացանք։ Մարդիկ ինձ չէին հավատում: Այսօր ցույց տվեցինք, որ թիմը պատրաստ է մրցել Եվրոպայում»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ է տարել իտալական «Նապոլիի» նկատմամբ։ Երկու խաղերի արդյունքում կատալոնացիները դուրս են եկել 1/4 եզրափակիչ՝ ընդհանուր 4:2 հաշվով հաղթելով «Նապոլիին»։