Ռուսաստանի գավաթի FONBET տարածաշրջանային ուղու 1/4 եզրափակիչի առաջին փուլի խաղում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս պարտվեց «Խիմկիին» 0:2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Խետագ Խոսոնովը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
57-րդ րոպեին մերձմոսկովյան թիմի առավելությունը կրկնապատկեց Օլեգ Իսաենկոն։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
«Կրասնոդարը» դուրս մնաց Ռուսաստանի գավաթի խաղարկությունից։ Անցած մրցաշրջանում թիմը հասել էր մրցաշարի սուպեր եզրափակիչ, որտեղ պարտվել էր ԲԿՄԱ-ին (1:1, 11 մետրանոցներով՝ 5:6):
«Խիմկին» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի քառորդ եզրափակիչի երկրորդ փուլ։
























































