Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան (FECAFOOT) որակազրկել է 62 խաղացողի՝ իրենց տարիքի մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու համար, հայտնում է կազմակերպության կայքը։
Ցուցակում ընդգրկվել է 17-ամյա կիսապաշտպան Վիլֆրիդ Դուալան, ով ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում Աֆրիկայի ազգերի գավաթի համար։ Ghanasoccernet-ը պնդում է, որ որոշ խաղացողներ ավելի քան 10 տարով նվազեցրել են իրենց տարիքը:
Ավելի վաղ Դուալայի լուսանկարը ծաղրի էր արժանացել սոցիալական ցանցերում։

Կամերունի հավաքականը դուրս էր եկել 2023 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ՝ 0։2 հաշվով զիջելով Նիգերիային։
























































