«Բավարիայի» 29-ամյա կիսապաշտպան Յոսուա Կիմիխը խոսել է մյունխենյան ակումբում իր ապագայի մասին, որի հետ պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
«Իմ պայմանագիրը դեռ ուժի մեջ է մինչև 2025 թվականը․․․
Ես ցանկանում եմ լավագույնս հանդես գալ այս ակումբի կազմում, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի:
Իհարկե, ես երջանիկ եմ այստեղ, գոհ եմ ակումբից և քաղաքից»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։