«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին բարձր է գնահատել հարձակվող Հարի Քեյնի խաղը, որն անցյալ ամառ է տեղափոխվել «Բավարիա»։
«Ես նրանից ավելի քիչ բան չէի սպասում. Նա անհավանական է: Նրա խփած գոլերն ու ստեղծած շանսերը ցույց են տալիս, որ նա իսկական պրոֆեսիոնալ է։ Եթե «Բավարիան» տիտղոսներ չնվաճի, դա խենթություն կլինի, բայց անկախ նրանից, թե որտեղ է խաղում Քեյնը, նա միշտ շատ գոլեր է խփում»,- Ռունիին մեջբերում է Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Թվիթեր):
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 36 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Գերմանիայի առաջնության 25 տուրից հետո «Բավարիան» վաստակել է 57 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար «Բայերին» զիջելով յոթ միավորով, սակայն լևերկուզենյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել։