Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է իր ակումբի ջախջախիչ հաղթանակը գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի «Մայնցի» հետ խաղում (8:1):
«Այսօր մենք վստահ էինք մեր մրցակցին ցավ պատճառելու մեր կարողության մեջ: Սա էր բանալին։ Մենք պահպանեցինք մեր սառնասրտությունը, չնայած «Մայնցը» պաշտպանվում էր ամբողջ խաղադաշտում:
Մենք լավ էինք տեղակայված խաղադաշտում, շատ վստահ էինք գնդակին տիրելու հարցում և շատ սխալներ չէինք գործում»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։