Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհություն է հայտնել այն փաստից, որ, իր կարծիքով, մրցակիցների խաղացողներն ու երկրպագուները չափազանց ագրեսիվ են տրամադրված «սերուցքայինների» ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ։
«Հետ նայելով՝ ես հասկանում եմ, որ երբեք չեմ տեսել այնպիսի խաղացողի, ով ավելի հալածված լինի, քան Վինիսիուսը. նրան ոտքերով հարվածում են, վիրավորում: Ի՞նչ կարող է նա անել․ Կյանքումս երբեք չեմ տեսել, որ ֆուտբոլիստն այնքան տառապի բռնությունից, որքան նա։ «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղում նա կարատեի ոճով հարված ստացավ գլխին, ու նույնիսկ դեղին քարտ չեղավ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վինիսիուսը ռասիստական վիրավորանքների է ենթարկվել «Վալենսիայի» հետ 27-րդ տուրի խաղում (2:2):
























































