«Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հավանական տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։
Սպասվում է, որ մադրիդյան ակումբը պայմանագիր կկնքի Մբապեի հետ առաջիկա ամռանը:
«Եթե տրանսֆերն իսկապես կայանա, ապա դա մեծ հաջողություն կլինի «Ռեալի» համար: Այս տրանսֆերի դեպքում առաջիկա մի քանի տարիների ընթացքում նրանք գերիշխելու են Եվրոպայում և Լա Լիգայում:
Մբապեն կլրացնի այս երիտասարդ և շատ տաղանդավոր թիմը»,- Անրիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
























































