Գերմանական «Շտուտգարտը» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ:
Հյոնեսը 41 տարեկան է և «Շտուտգարտի» ղեկին է 2023 թվականի ապրիլից։ Սեբաստիանը «Շտուտգարտի» և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Դիտեր Հյոնեսի որդին է և «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսի զարմիկը։ Նշենք, որ «Շտուտգարտը» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում այս մրցաշրջանի 24 հանդիպումից հետո զբաղեցնում է երրորդ տեղը։
Ներքին առաջնության հաջորդ խաղում Սեբաստիանի թիմը կհանդիպի «Յունիոնի» հետ։ Խաղը կկայանա այսօր՝ մարտի 8-ին, և կանցկացվի Բեռլինի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում։