Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել «Բարսելոնան»։
Օրեր առաջ կատալոնական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Ֆլիկի նոր գործակալ Պինի Զահավիի հետ, որը հիանալի հարաբերությունների մեջ է «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Կողմերը բանակցություններ են վարել, գրում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ֆլիկն այժմ «Բարսելոնայի» մարզչի գլխավոր թեկնածուներից մեկն է։
Այս հարցում վերջնական որոշում դեռ չկա, քանի որ «Բարսելոնան» այլ տարբերակներ էլ է ուսումնասիրում։
Ֆլիկի վերջին աշխատանքը եղել է Գերմանիայի հավաքականում։ Մասնագետը Բունդեսթիմը գլխավորել է մինչև 2023 թվականի սեպտեմբեր։ Մինչ այդ նա աշխատել է «Բավարիայում», որի հետ 2019/20 մրցաշրջանում թրեբլ է նվաճել։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»։