«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ ցմահ պայմանագիր կնքելու ցանկության մասին:
«Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, դա է Չավին փոխանցում թիմին: Մենք երբեք չպետք է հանձնվենք։ Մենք կարող ենք հաղթել, կարող ենք պարտվել, բայց պետք է պայքարել այնքան, որքան կարող ենք շնչել։ Իսկ Ռոնալդը անձնավորում է այդ պայքարը։
Ես նրա հետ ցմահ պայմանագիր կկնքեի: Նա հիանալի մարդ է: Չեմ խոսի նրա պրոֆեսիոնալ որակների մասին, նա ակումբի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է։
Ցանկանում եմ գնահատել նրա նվիրումը ակումբին: «Բարսելոնայի» համար այն փաստը, որ նման խաղացողը պաշտպանում է իր գույներն այս կերպ, հպարտության առիթ է»,- մեջբերում է Լապորտային Relevo-ն։