«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Ըստ Four Four Two-ի՝ 23-ամյա անգլիացին Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում է, որը դիտարկում է ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմն ուժեղացնելու համար։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 100 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի սան է։ Ընդհանուր առմամբ նա քաղաքաբնակների կազմում անցկացրել է 257 հանդիպում, խփել 78 գոլ և կատարել 51 գոլային փոխանցում։