Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը հատել է մրցաշրջանի 10 գոլի և 10 գոլային փոխանցման սահմանագիծը։
Ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» հետ խաղում (2:0): Այս գոլը նրա համար 10-րդ էր այս մրցաշրջանում, որում նա նաև 10 գոլային փոխանցում է կատարել։ Հետաքրքիր է, որ ֆուտբոլիստը խաղում է աջ պաշտպանի դիրքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն ամռանը կարող է ձեռք բերել աջ պաշտպանի դիրքի խաղացող՝ որպես Աարոն Վան-Բիսակային փոխարինող։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 24 խաղից հետո «Բայերը» իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բավարիան» 54 միավորով երկրորդ տեղում է։