Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը հանդես կգա Մարոկկոյի ազգային հավաքականում, հայտնում է DIario AS-ը։
Հաղորդվում է, որ 24-ամյա Դիասն արդեն ավարտում է վարչական ընթացակարգերը:
Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին իր հերթին ներկայացրել է կիսապաշտպանին այն նախագիծը, որում Դիասը կլինի թիմի առանցքային խաղացողներից մեկը։
Այս մրցաշրջանում Բրահիմ Դիասը «Ռեալի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































