Մյունխենի «Բավարիան» նշել է պաշտպան Ալֆոնսո Դևիսի հավանական տրանսֆերի գումարը, հայտնում է BILD-ը։
Հաղորդվում է, որ բավարացիները ցանկանում են 70 միլիոն եվրո վաստակել 23-ամյա կանադացու տրանսֆերի դիմաց:
Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր, որ Ալֆոնսոն մոտ է իսպանական Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։
Ալֆոնսո Դևիսն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































