Երեկ՝ մարտի 1-ին, «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Ֆրայբուրգի» հետ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի խաղում։ Երեկ կայացած հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։
Այսպիսով, մյունխենյան ակումբը դարձավ Բունդենսլիգայի պատմության մեջ առաջինը, որը մրցաշարում անցկացրեց 2000 հանդիպում։ Դրանցից 1189-ն ավարտվել է «Բավարիայի» հաղթանակով, ինչը ևս ռեկորդ է։
Թիմը նվաճած տիտղոսների քանակով (32) Գերմանիայի առաջնության ռեկորդակիրն է։
24 տուրից հետո «Բավարիան» 54 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է «Բայերը» (61 միավոր):