«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է, որ մյունխենյան ակումբը պատրաստ է բաժանվել 23-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսից ընդամենը 70 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալը», որը վերջին ամիսներին ակտիվորեն հետաքրքրված է կանադացի ֆուտբոլիստով, պատրաստ չէ վճարել նրա համար սահմանված գինը։
«Լոս Բլանկոսը» մտադիր է բանակցային գործընթացը սկսել «Բավարիայի» հետ 30-35 միլիոն եվրո առաջարկով, իսկ առավելագույն գինը, որ «արքայական» ակումբը պատրաստ է առաջարկել, կազմում է 40 միլիոն եվրո։