«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է ակտիվացնել 30-ամյա կենտրոնական պաշտպան Էրիկ Դայերի հետ պայմանագիրը երկարաձգելու կետը, որն անցած հունվարին վարձավճարով «Տոտենհեմից» տեղափոխվել է մյունխենյան ակումբ՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի համաձայն՝ Դայերը «Բավարիային» կմիանա այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով մինչև 2025 թվականի ամառ: Անգլիացու պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նույնպես նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է տասը հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։