«Բավարիան» ծրագրում է բանակցություններ վարել Լևերկուզենի «Բայերի» հետ՝ Խաբի Ալոնսոյի նշանակման շուրջ։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բայերը» կպահանջի 15-ից 25 միլիոն եվրո, եթե Ալոնսոն որոշի հեռանալ այս տարի։ «Բայերի» հետ մարզչի պայմանագրով նախատեսված 15 միլիոն եվրոյի փոխհատուցման կետը կարող է ակտիվացվել միայն 2025 թվականի ամռանը։
Հաղորդվում է, որ Ալոնսոն պատրաստ է այս ամռանը գլխավորել «Բավարիան»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» կապ է հաստատել մարզչի գործակալի հետ։