Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը բացատրել է, թե ինչով է պայմանավորված 3,5 տարի անց Գերմանիայի հավաքական վերադառնալու իր որոշումը։
«Յուլիան Նագելսմանը կապ հաստատեց ինձ հետ և հարցրեց, թե արդյոք ես պատկերացնում եմ մի բան, որը նախկինում նույնիսկ մտքովս չի անցել (Գերմանիայի տնային Եվրո 2024-ում խաղալը): Պայմանավորվեցինք, որ կմտածեմ այդ մասին։ Ես սկսեցի մտածել` համաձայնվե՞l, թե՞ ոչ։ Բայց նրա հետ ամեն խոսակցությունից հետո ես ավելի ու ավելի էի համոզվում։ Այդ պատճառով ես որոշումը շուտ եմ կայացրել։ Ես չէի ուզում որևէ մեկին սպասեցնել։ Ինձնից որոշ ժամանակ պահանջվեց այն ընդունելու համար:
Իհարկե, ցանկանում եմ օգնել թիմին։ Բայց ես հաստատ փրկիչ չեմ։ Ես ճանաչում եմ տղաներին, ճանաչում եմ խաղացողներին, նրանք բոլորն էլ հիանալի որակներ ունեն։ Հիմա ժամանակն է ցույց տալ այն որպես թիմ»,- Կրոսի խոսքն է մեջբերել Bild-ը։
Հիշեցնենք, որ Կրոսն իր որոշման մասին հայտնել է այսօր՝ փետրվարի 22-ին։ Կիսապաշտպանը 2020 թվականի Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո հեռացել էր ազգային թիմից։