Օլե Գունար Սուլշերը պատրաստ է գլխավորել «Բավարիան»:
Ավելի վաղ մյունխենյան ակումբը հայտարարել էր, որ մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։
Տեղեկություն կար, որ Տուխելի՝ մրցաշրջանի ավարտից ավելի շուտ հեռանալու դեպքում «Բավարիան» դիտարկում է Սուլշերին գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու տարբերակը։
Sky Sport-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչը պատրաստ է գլխավորել մյունխենյան թիմը մինչև մրցաշրջանի ավարտը։
Գերմանիայի չեմպիոնը Բունդեսլիգայում երկրորդ տեղում է՝ «Բայերից» հետ մնալով 8 միավորով։ «Բավարիան» բոլոր մրցաշարերում պարտություն է կրել վերջին երեք հանդիպումներում։