«Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգն ասել է, որ դեմ չեր լինի միանալ անգլիական «Լիվերպուլին»։
Մերսիսայդյան թիմ հնարավոր տեղափոխության մասին հարցին «Բայերի» պաշտպանը պատասխանել է.
«Հիանալի, մեծ պատմություն ունեցող ակումբ է։ Հիանալի կլիներ տեղափոխվել այդ ակումբ։ Ով գիտի, թե ինչ կլինի ապագայում»,- մեջբերում է ֆուտբոլիստին Liverpool Echo-ն։
Հոլանդացին գերմանական ակումբում հանդես է գալիս 2020/21 մրցաշրջանից։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 21 հանդիպում և կատարել 13 (7+6) արդյունավետ գործողություն։