Օլե Գունար Սուլշերը կարող է դառնալ «Բավարիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։
Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, մյունխենյան ակումբը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզչին մինչև մրցաշրջանի ավարտը թիմ հրավիրելու տարբերակը։
«Բավարիայի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրոյնդը երկար ժամանակ հետևել է Սուլշերի աշխատանքին։ Այնուամենայնիվ, սկզբնական պլանը դեռ ուժի մեջ է՝ մյունխենյան ակումբը ցանկանում է ավարտել մրցաշրջանը Թոմաս Տուխելի գլխավորությամբ։
Գերմանիայի չեմպիոնը Բունդեսլիգայում երկրորդ տեղում է՝ «Բայերին» զիջելով 8 միավորով։ «Բավարիան» վերջին 3 խաղերում 3 պարտություն է կրել։