«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում գրավել է «Բոխումի» դարպասը (2-3):
Բրիտանացու համար այս գոլը 25-րդն էր Բունդեսլիգայի 22 հանդիպումներում։
Հարձակվողն այս նշակետին ամենաարագն է հասել մրցաշարի պատմության մեջ՝ գերազանցելով Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Էրլինգ Հոլանդի ռեկորդը (25 գոլ 25 խաղում):
Այս ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև Ուվե Զելերը (25 գոլ 28 խաղում), Քրիստիան Մյուլերը (25 գոլ 29 խաղում) և Լուկա Տոնին (25 գոլ 33 խաղում):