«Բավարիայի» գլխավոր տնօրեն Յան Քրիստիան Դրիզենը խոսել է թիմի մարզիչ Թոմաս Տուխելի ապագայի մասին։
Փետրվարի 18-ին «Բավարիան» Բունդեսլիգայի 22-րդ տուրում հյուրընկալվելիս պարտվել էր «Բոխումին» (2:3): Սա մյունխենցիների համար երրորդ անընդմեջ պարտությունն էր։ «Բավարիան» 21-րդ տուրում պարտվել էր «Բայերին» (0:3), իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում զիջել էր «Լացիոյին» (0:1):
«Ես ինձ շատ վատ եմ զգում: Այսօր մտածելակերպը գերազանցեց է որակը։ Տուխելը կգլխավորի՞ թիմը հաջորդ շաբաթ: Իհարկե»,- Դրիզենի խոսքը մեջբերել է լրագրող Պատրիկ Շտրասերը։
22 տուրից հետո «Բավարիան» 50 միավորով Բունդեսլիգայի երկրորդ տեղում է։ Մյունխենյան թիմը «Բայերից» հետ է 8 միավորով։