Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Բոխումին» և 2-3 հաշվով պարտություն կրեց։
14-րդ րոպեին հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Մուսիալան, բայց 38-ին Ասանոն հավասարեցրեց այն, 6 րոպե անց Շլոտերբակը առաջ մղեց տանտերերին։
78-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հեռացվեց մյունխենցիների ֆուտբոլիստ Ուպամեկանոն, նշանակվեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Շտոգերը, 87-րդ րոպեին Քեյնը հաշիվը դարձրեց 3-2, խաղն այդպես էլ ավարտվեց։
Այս խաղից հետո «Բավարիան» 50 միավորով 2-րդն է, իսկ «Բոխումը» 25 միավորով՝ 11-րդը։