Գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Լայպցիգը» հյուրընկալել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
14-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Խավի Սիմոնսը։ 57-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց «Լայպցիգի» հարձակվող Լուիս Օպենդան։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» հայտացուցակում էր, սակայն չմասնակցեց խաղին։ Մյոնխենգլադբախը ներկայացնող թիմը 22 միավորով 14-րդ տեղում է։
«Լայպցիգը» 40 միավորով 5-րդն է։
























































